Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի
375
Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 15:12

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»: