ԱՄՆ-ն չի կարողանա Abrams տանկերն Ուկրաինա տեղափոխել մինչև գարնանային հարձակումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարողանա Ուկրաինա մատակարարել խոստացված Abrams տանկերը՝ գարնանային հարձակման համար, Քոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Abrams-ները, ինչպես գիտեք, շատ բարդ տանկեր են։ Նրանք լուրջ նախապատրաստություն են պահանջում։ Եթե նույնիսկ երեկ հավանություն տաինք նրանց տեղափոխությանը, որոշ ժամանակ կպահանջվի նրանց մարտի դաշտ հասցնելու համար։ Սա այն տեխնիկան չէ, որը կհայտնվի գարնանային հարձակման համար»,- ընդգծել է Նուլանդը։
Միաժամանակ, հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը նրան հարցրել է, թե ինչու չեն որոշել տանկերն ավելի վաղ տեղափոխել, որպեսզի Ուկրաինան կարողանա դրանք օգտագործել գարնանային հարձակման ժամանակ։
«Ամեն փուլում մենք նայում էինք, թե ինչ է պետք ուկրաինացիներին, ինչ են նրանք խնդրում: Աշնանը մի շրջան կար, երբ նրանք մարտի դաշտում գրավեցին հսկայական քանակությամբ ռուսական տանկեր, որոնք կարողացան հաջողությամբ օգտագործել Խերսոնի և Խարկովի մարզերում հարձակման ժամանակ, բայց հիմա նրանց ավելին է պետք։ Մենք արձագանքեցինք»,- պատասխանել է Նուլանդը։

«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5100:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
7100:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
68Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
160Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
78Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
62Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
69Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
69Երեկ, 22:18