«2021 թվականին Ադրբեջանն օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը». Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի կառավարությունը, ինչպես և այս այստեղ գտնվող նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ «Նրանք չեն ցանկանում, որ դուք օգտագործեք այս չճանաչված երկրի անունը, չեն ցանկանում, որ խոսենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած անմեղ զոհերի մասին։ Ավելին, 2021 թվականին Ադրբեջանը օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը, անցած սեպտեմբերին էլ 3-օրյա նոր ագրեսիա է իրականացրել Հայաստանի հարավային շրջանում, չի ցանկանում դուրս բերել զորքերը, ավելին՝ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Այսօր էլ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի։ Ադրբեջանի կառավարությունն արդեն 46 օր է՝ շրջափակման մեջ է պահում բնակչությանը՝ խոչընդոտելով նրանց արժանապատիվ կյանքի իրավունքին, տեղաշարժման ազատությանը, սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ներկրմանը։
Սա միայն մարդկանց իրավունքների հարց չէ, այլ Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն։
Ես հավատում եմ, որ Եվրոպան պետք է ուշադրությունը սևեռի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,– հայտարարեց Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակմամբ՝ ժողովրդավարության գլոբալ ինդեքսում Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմ է» համարվում։ Այն նույն ընտանիքի կողմից կառավարվում է արդեն ավելի քան 40 տարի։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
172Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
363Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
30206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
48704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
45404.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
44404.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
41804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
38603.11.2026, 15:42