Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

«Երաժշտության մեջ գտնվելը իմ ապրելու լավագույն պահն է». Տիգրան Մանսուրյան
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է:
Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրն է: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի Էդուարդ Բաղդասարյանի, 1960-65թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և նույն թվականից ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում (1986թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակին (1966թ., 1968թ.): Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ՝ «Նռան գույնը» (1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սգավոր ձյունը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Գիքոր» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Նրա կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Վարշավայում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը:
Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ՝ նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
103Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
92715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62110.09.2026, 16:12