Հայաստանի իշխանություններն արգելել են հերթական դաշնակցականի մուտքը երկիր

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է. «ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը
Առանց որևէ պատճառաբանության՝ այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:
Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը:
ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար:
Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք՝ փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները՝ միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները:
Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը՝ հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք՝ Արցախ: Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը՝ արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը, կրկին առանց որևէ բացատրության:
Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները հարյուրապատկեն իրենց հալածանքների, բռնաճնշումների և ապօրինի գործողությունների ուժգնությունը, ապա այն ի պատասխան բախվելու է դաշնակցական երիտասարդության համոզումների և ընթացքի հազարապատիկ անգամների ամրացմանն ու կարծրացմանը։
ՀՅԴ երիտասարդությունը անշեղորեն մնում է հավատարիմ իր սկզբունքներին և հանձնառությանը՝ հակառակ այս վարչակազմի բոլոր ստոր փորձերի:
Շատերն են փորձել հայրենիքը մեր էությունից անջատել, սակայն ՈՉ ՈՔ չի հաջողել»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
169Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
355Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
30006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
48504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
45304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
44304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
41704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
38503.11.2026, 15:42