Ո՞րն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգուտն Ուկրաինային աջակցելու գործում. #Newsweek

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հաղթանակի դեպքում կկարողանան մուտք գործել տիտանի հանքավայրեր՝ մետաղ, որն օգտագործվում է կործանիչների, ուղղաթիռների, նավերի, տանկերի և հեռահար հրթիռների արտադրության համար, գրում է ամերիկյան Newsweek-ը։
ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը տիտանը դասել է որպես երկրի տնտեսական և ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող 35 հանքանյութերից մեկը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները դեռ ներմուծում է իր երկաթի հանքաքարի ավելի քան 90%-ը: Ուկրաինան տիտանի սպունգ արտադրող յոթ երկրներից մեկն է։ Այս ցանկում են նաև Չինաստանն ու Ռուսաստանը։
«Ուկրաինան իսկապես զգալի հազվագյուտ հանքային պաշարներ ունի, և եթե մենք ճիշտ խաղանք մեր խաղաքարտերը, դա կարող է իսկապես գրավիչ այլընտրանք լինել ռուսական և չինական ռեսուրսների համար, որոնցից ներկայումս մեծ կախվածություն կա», - ասել է Քոնգրեսի աշխատակիցներից մեկը: «Քանի որ Արևմուտքում ավելի ու ավելի շատ բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչու է մեր շահերից բխում՝ շարունակել աջակցել Ուկրաինային, ես կարծում եմ, որ սա այն փաստարկներից մեկն է, որը դուք կսկսեք ավելի հաճախ լսել»,- հավելել է աղբյուրը:
Թեև ամերիկյան Boeing ավիաարտադրող ընկերությունը գարնանը հայտարարեց, որ դադարեցնում է տիտանի գնումը Ռուսաստանից, սակայն այս մետաղը չի ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցներին։ Միացյալ Նահանգները նույնպես ամռանը չսկսեցին դրա վրա 35 տոկոս մաքսատուրք սահմանել։
Ռուսական տիտանը նաև բացառվել է Եվրամիության պատժամիջոցներից։ Այնուամենայնիվ, եվրոպական ավիաարտադրող Airbus-ը դեկտեմբերին հայտարարեց Ռուսաստանից տիտանի մատակարարումները մի քանի ամսվա ընթացքում դադարեցնելու իր մտադրության մասին։

«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5100:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
7100:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
68Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
160Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
78Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
62Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
69Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
69Երեկ, 22:18