Շենքի լուսամուտին հայտնաբերվել է կրակոցի հետք, իսկ պատուհանագոգին՝ ապակու փշուրներ և կրակված պարկուճ
![]() 203 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 18:12 Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։ Այս մասին գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ |
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
20710:00Նիժնի Նովգորոդում մահվան դեպք է գրանցվել էլեկտրական սկուտերի պայթյունից
19000:30Իրանում երկրաշարժ է գրանցվել
274Երեկ, 20:36Ծեծկռտուք Երևանում․ վիրավորների մեջ են ՌՈ ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը
170Երեկ, 12:06Իտալիայում երկրաշարժ է գրանցվել
254Երեկ, 10:06Լոռու մարզում բախվել են Infiniti-ն ու ВАЗ-2105-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր
11128.03.2023, 19:30Պայթյուններ են որոտացել Խարկովի մարզում. օդային տագնապ է հայտարարված
19028.03.2023, 16:186,1 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում
18928.03.2023, 15:12