Մահացել է «Լռեցված ցեղասպանություն. հայ ժողովրդի հոլոքոստը» գրքի հեղինակը

Մահացել է արգենտինացի գրող Սուլիմ Գրանովսկին, ով գրել է «Լռեցված ցեղասպանություն. հայ ժողովրդի Հոլոքոստը» գիրքը, հաղորդում է տեղի հայկական Diario Armenia թերթը:
Գրանովսկին 99 տարեկան էր։
2014 թվականի մայիսին Գրանովսկին Հայոց ցեղասպանության մասին իսպաներեն գիրք է ներկայացրել։ Գրքում նա ասում է, որ «նման ողբերգության պայմաններում հստակ դիրքորոշում որդեգրելը հրատապ պարտավորություն է»։
Ավելի ուշ Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը ներկայացրել է էլեկտրոնային գրքի անգլալեզու տարբերակը։
Խոսելով իր գրքի մասին՝ Գրանովսկին նշել է, որ շենքերի մեծ մասը, այդ թվում՝ Կոստանդնուպոլսի գլխավոր մզկիթները, կառուցել են հայ ճարտարապետները։ Հայ պաշտոնյաները թուրքական իշխանության խորհրդականներն էին, բայց դա «կեղծ խաղաղություն» էր։ Դա դրսևորվել է դեռ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը սկսվելուց առաջ։
«Ընդամենը մի քանի տարվա ընթացքում՝ 1895 թվականից սկսած, «Կարմիր սուլթան» Աբդուլ Համիդը, որին այսպես էին անվանում արյունարբու լինելու պատճառով, սկսեց 300.000 հայերի բնաջնջումը։ Համիդի դարաշրջանում «ցանկացած մահմեդական թույլտվություն ուներ ստուգելու իր թրի սրությունը քրիստոնյա հայի պարանոցին», - նշել է Գրանովսկին։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
25613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
26013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
34212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
34712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
48710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
67108.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
81607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
85206.09.2026, 22:36