Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը այս մասին իր ամփոփիչ ելույթում նշեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը:
«Ինչպես ի ցույց դրեցին իրավախորհրդատուները, Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար: Ելնելով բանավոր ելույթներից՝ Հայաստանը, հարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը»,- ասաց Կիրակոսյանը:
Եզրափակելով՝ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի արդադարտության միջազգային դատարանում ՀՀ ամբողջ պատվիրակությանը ընդունելու համար:

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
4319:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10815:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
182Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
371Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42907.11.2026, 13:12