«Հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է». Զավեն Բոյաջյան
![]() 508 Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 00:48 Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը. նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի Կավաբատայի, Հարուկի Մուրակամիի վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը. «Ոսկե տաճարը» XX դարի ամենաբարդ ու դժվարթարգմանելի երկերից մեկն է, որը հիշեցնում է Դոստոևսկու գործերը: Որպես գրքի խմբագիր՝ որը հայերեն տարբերակը հնարավորություն է ունեցել համեմատելու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների հետ, կարող եմ վկայել, որ հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է. և ոչ միայն բովանդակության ու դրա իմաստային նրբերանգների, այլև ոճի առումով: Ռուսերեն տարբերակը, որի թարգմանիչը գրող Բորիս Ակունինն է (Գրիգորի Չխարտիշվիլի) ավելի շատ վերաշարադրանք է, Ակունինի, քան Միշիմայի գործը, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններն էլ, հակառակը, գրեթե բառացի, երբեմն էլ ի վնաս գրքի ոգու՝ պատճենել են բնագիրը: Հայերեն թարգմանության մեջ հաջողվել է խուսափել երկու որոգայթից էլ: Բայց սա դեռ ամենը չէ: «Ոսկե տաճարը» սկիզբ է դնում նոր մատենաշարի, որը կներկայացնի այն ականավոր գրողներին, որոնք քանիցս ներկայացվել են Նոբելյան մրցանակին, բայց այդպես էլ թիվ մեկ գրական պարգևին չեն արժանացել, իսկ այդ գրողների թվում հանիրավի անտեսված շատ հետաքրքիր ու կարևոր դեմքեր կան: Միշիման ինքը 60-ականներին հինգ անգամ Նոբելյանի թեկնածու է եղել: Աղբյուրը` Զավեն Բոյաջյան |

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
13418:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
21018:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
222Երեկ, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
51516.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
62015.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
63713.04.2026, 09:42
Կլոդ Մոնեի՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի (լուսանկար)
241712.04.2026, 22:59
«Մնջախաղի թատրոնին տրված շինությունն արդեն 7 տարի է՝ կիսաքանդ վիճակում է». Ժիրայր Դադասյան
75112.04.2026, 22:18
