Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել
![]() 177 Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 13:42 Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների և փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Այս մասին գրում է Հետք-ը։ «Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Դատախազության ներկայացուցիչն էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Պատասխանող կողմը, թեև ծանուցվել էր, չէր ներկայացել նիստին, փոխարենը նրանց ներկայացուցիչն էր դատարանի դահլիճում՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Գևորգ Քոչարյանը նախորդ դատական նիստին ներկայացրել էր հայցի առարկայի փոփոխման միջնորդություն և պատասխանողի ներկայացուցիչը խնդրել էր ժամանակ, որպեսզի ծանոթանա միջնորդությանը և դիրքորոշում ներկայացնի։ Դատախազը ներկայացրեց հայցի առարկայի փոփոխությունը՝ նշելով, թե սկզբում ինչ պահանջ է եղել և թե ինչ են առաջարկում փոփոխել։ Դատախազությունը Ա կետով պահանջում է Սուրիկ Խաչատրյանից և Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ք․ Երևան, Այասի փողոց 10/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել նույն հասցեով գույքի արժեքի 99,25%-ը։ Այսինքն՝ փոփոխությունը տվյալ դեպքում այն է, որ փոփոխված տարբերակում չկա նշված գույքի տոկոս և նշված է անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման խնդրանքը։ Հաջորդիվ Դատախազությունը նույն անձանցից պահանջեց բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոց թիվ 32/11 հասցեով գույքը, իսկ անհնարինությա դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 մլն 320 հազար դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 18,21%-ը։ Նշենք, որ այս գույքի ապօրինի ձեռքբերման մասին «Հետքը» գրել էր 2018 թվականին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Ավելի ուշ քրեական գործը կարճվել էր։ Նույն անձանցից պահանջվում է բռնագանձել նաև «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը։ Նախկինում ներկայացված է եղել ընկերության 99,87% բաժնեմասը։ Բռնագանձել նաև մեկ այլ օտարերկրյա ընկերությունում կատարված 10 մլրդ 250 մլն դրամի չափով ներդրման 100%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ ներդրման չափով գումար։ Նախկինում ներկայացված է եղել նույն ընկերությունում ներդրված գումարի 98,52%-ը։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող ևս մեկ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 մլն 422 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 99,22%-ը»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
