ՀԱՊԿ-ը պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Քարտուղարությունը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների դիմումը՝ կապված ՀԱՊԿ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների իրավական հիմքերի հետ։
«ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների իրականացումը կարգավորվում է 2007թ-ի հոկտեմբերի 6-ի Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրով։ Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքում խաղաղապահ գործունեության մասին որոշումը կայացվում է ՀԱՊԿ Կոլեկտիվ Անվտանգության Խորհրդի կողմից՝ հիմնվելով տվյալ պետության համապատասխան պաշտոնական դիմումի վրա ու անմիջապես տեղյակ պահելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։
Կազմակերպության անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման մասին որոշումը կայացվում է ՄԱԿ ԱԽ որոշման հիման վրա։
Ներկայումս վավերացման գործընթացի մեջ է վերոնշյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2021թ-ի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը սահմանում է խաղաղապահ գործունեության ոլորտում ՀԱՊԿ անունից ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը կոոդինացնող պետության սահմանման հերթականությունը։
ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կիրառման իրավական հիմքերի փոփոխության մասին առաջարկներ լինելու դեպքում դրանք համաձայնեցվելու են անդամ պետությունների հետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է ՀԱՊԿ Քարտուղարության հաղորդագրությունում։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
160Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
338Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
29206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
47704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
44904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
43904.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
41304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
38103.11.2026, 15:42