Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ԱՆ-ն կրկին քննարկում է Ռազմական դրության ժամանակ համացանցի սահմանափակման հարցը

ԱՆ-ն կրկին քննարկում է Ռազմական դրության ժամանակ համացանցի սահմանափակման հարցը
173
Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 17:18

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ հերթական քննարկումը:

Քննարկումը կազմակերպվել էր հանրային սեկտորի ներկայացուցիչների, ինտերնետ կապի օպերատորների, մեդիափորձագետների, մասնագետների դիրքորոշումը լսելու համար, ովքեր այս կամ այն ձևաչափով իրենց կարծիքն են արտահայտել նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սիսակ Գաբրիելյանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Պաշտպանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: