Կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը
![]() 295 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 00:36 Սույն թվ․ փետրվարի 19-ին, ժ․ 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր՝ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ /սոպրանո/ մենահամերգը, որն իրականացվում է վոկալ երաժշտության երեկոյի շրջանակներում։ Գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում՝ Հասմիկը նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։ Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։ • Մեներգիչների՝ «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին, • «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրանդ Պրի մրցանակներին, • Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։ • 2015թվականից մինչ օրս հանդիսանում է «ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։ • 2018 ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլ ազգերի հայտնի երգիչների հետ։ • 2021թվականից մինչ օրս միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի և «Ապագայի Կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող համատեղ բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև՝ Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։ |

«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
30621.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
80516.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
70316.02.2026, 09:06
Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
100012.02.2026, 23:30
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար, տեսանյութ)
97212.02.2026, 22:36
Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
365711.02.2026, 01:01
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է (լուսանկար)
115410.02.2026, 19:18
Եգիպտոսը Նիդերլանդներից վերադարձրել է գողացված կիսանդրին, որը թվագրվում է Թութմոս III-ի ժամանակաշրջանով (տեսանյութ)
411708.02.2026, 19:12
