«Զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը» փաստաբան
![]() 515 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 15:25 «Համադրելով արված հայտարարությունները, տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով տեղանքի վայրում, ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դասավորությունը, պտուհանները, փետրվարի 2-ին հարցազրույցում կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ազատ գյուղում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հանգամանքներին, ասել է զոհված զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: «Ես ընդգծել եմ, որ հրդեհից առաջ երեխաները կամ եղել են անգիտակից, կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալների վրա պառկած: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին այդտեղից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկած զինվորները չեն արթնացրել մյուսներին»,-շարունակել է նա: Փաստաբանի խոսքով՝ զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, որ «հրդեհն արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հասարակության ուշադրությունը շեղելը հանցագործության իրական հետքից»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
