ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել
Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ:
Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից:
Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ:
Ոստիկանության ծառայողի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը անթույլատրելի է ընդհանրապես, սակայն առավել քան անընդունելի են այդպիսի գործողություններն իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ:
Անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հանձնառություն ունեցող դերակատարի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական հասարակությունում: Ավելորդ է խոսել մարդու իրավունքի պաշտպանվածության մասին, եթե նույնիսկ փաստաբանն ապահովագրված չէ այսպիսի երևույթներից:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը.
✔️Խստագույնս դատապարտում է ոստիկանության ծառայողների բռնությունը փաստաբանների նկատմամբ,
✔️Պահանջում է իրավասու մարմիններին իրականացնել հետևողական քննություն դեպքի առնչությամբ և բոլոր մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության,
✔️Հավաստիացնում է, որ անզիջում հետևողականություն է ցուցաբերելու, որ մեղավոր անձինք ենթարկվեն համարժեք պատասխանատվության,
✔️Կոչ է անում ՀՀ ներքին գործերի նախարարությանը, ներառյալ՝ ՀՀ ոստիկանությանը, միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը հետագայում իսպառ բացառելու ուղղությամբ:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
153Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
322Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
28506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
47004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
44604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
43604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
41004.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
37803.11.2026, 15:42