Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն

2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։
Համերգային շրջագայությունը ներառում է 10 ելույթ Լոնդոնում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Շեֆիլդում, Բիրմինգհեմում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան նաև բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։
Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են․ երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ։
«Սա երկար սպասված իրադարձություն է մեր նվագախմբի համար և հրանալի հնարավորություն՝ հայ մշակույթը բրիտանացի ունկնդիրներին ներկայացնելու Խաչատրյանի երաժշտության միջոցով։ Բոլորիս է հայտնի, որ «Սուսերով պարը», թերևս, Արամ Խաչատրյանի անվան հետ կապվող ամենախորհրդանշական երաժշտությունն է միլիոնավոր մարդկանց համար, սակայն մեր նպատակն է օտարերկրյա ունկնդրին ներկայացնել հայ երաժշտության ավանդույթներում խարսխված նրա փառահեղ կոմպոզիտորական արվեստն իր ողջ հմայքով։ Ի դեպ՝ սա մեր երկրորդ համերգային շրջագայությունն է Միացյալ Թագավորությունում, և այն, իհարկե, Խաչատրյանի 120-ամյակի խորհրդանշմամբ այն ձեռք է բերում կրկնակի կարևորություն»,- ընդգծում է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։
Միացյալ Թագավորության գալիք հյուրախաղերը կազմակերպվել են անվանի «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ և մեծ աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
11918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
181Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52212.09.2026, 21:42