Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Երևանում կրակել են «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի վրա. նա հիվանդանոցում է

Երևանում կրակել են «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի վրա. նա հիվանդանոցում է
313
Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 21:18

Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։

Հիվանդանոցում պարզվել է վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։