Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է վերջինի՝ պետնախարար նշանակվելու լուրերին
![]() 455 Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 12:36 Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Այս օրերին լրատվական աղբյուրներում շրջանառվում են Սամվել Բաբայանի՝ իբր թե ԱՀ պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ տեղեկություններ։ Ի պատասխան ԶԼՄ-ների և հանրային շրջանակների հարցումների՝ պարզաբանում ենք, որ Ս․ Բաբայանի դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանության պահպանման միակ հնարավորությունը Սահմանադրության փոփոխությամբ իշխանության թևերի իրական հավասարակշռումն ու սահմանադրական ինստիտուտների հստակ տարանջատումն է, անփոփոխ է։ Ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում կադրային քաղաքականությունը գումարելիների տեղափոխություն է, որից գումարը չի փոխվում։ Ս․ Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը ներքաղաքական հնարավոր զարգացումների կապակցությամբ քաղաքական թզուկների խմբակի վախերի արգասիքն է։ Վերջիններիս համար Ս. Բաբայանի ստվերն անգամ հավասազոր է իրենց քաղաքական վախճանին, ինչով և պայմանավորված է նրանց տեղեկատվական խրամատավորումն ու տեղեկատվական զինանոցի թարմացումը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
