Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Որևէ բան անարձագանք թողնել չի կարելի». վարչապետ

«Որևէ բան անարձագանք թողնել չի կարելի». վարչապետ
270
Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 15:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:

«Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ունենալ հակակառուպցիոն հստակ ստանդարտներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը: «Սա սկզբունքային հարց է, որևէ բան անարձագանք թողնել չի կարելի, պետք է գնանք մինչև վերջ և արդյունքների մասին հանրությանը տրամադրենք տեղեկատվություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: