Երևանում տեղի է ունեցել «Ուրարտու․ Մոռացված թագավորություն» պատմական ֆիլմի պրեմիերան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական փաստագրական դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի ռեժիսորն է Վագա Վարդանյանը, հայ արքաների կերպարները կերտել են դերասաններ Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք։
«Ուրարտու. մոռացված թագավորություն»-ը վավերագրական դրամայի ձևաչափով առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։
Ֆիլմը նկարահանվել է «HAYASA» և «PARA TV» ստուդիաների կողմից:
Ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում։
Պատմական արժեք ունեցող ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ: Նրանց շարքում են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից:
Փաստավավերագրական ֆիլմում հայտնի պատմաբանները և գիտնականները ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր, որոնք ևս մեկ անգամ ամրագրում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։
Ֆիլմի միջոցով ևս մեկ անգամ հաստատվում է հայկական միասնության և ուժի գաղափարը, որով պետք է առաջնորդվեն ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդները։




«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
11918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
181Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52212.09.2026, 21:42