«Մենք վերջին հիմարն ենք լինելու, եթե Ղարաբաղը թողնենք». Հրանտ Մաթևոսյան

«Ղարաբաղը իմ տունն է և նրա կողքին միշտ կանգնած եմ լինելու: Նույնիսկ թուրքը ինձ դավաճան կհամարի, եթե նրանից ես ձեռք քաշեմ: Սա կա նաև իմ ժողովրդի գիտակցության մեջ: Մենք վերջին հիմարն ենք լինելու, եթե Ղարաբաղը թողնենք»,- այս մասին ասել է հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանը:
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին՝ Ահնիձորում:
Գրական ասպարեզ է իջել 1961-ին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։
Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով:
Մահացել է 2002թ. դեկտեմբերի 19-ին՝ 67 տարեկանում:
Հրանտ Մաթևոսյանի մտքերից
Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս… Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է…
Ամեն մարդ էնքան է ապրում, ինչքան ինքն է ուզում…
Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…
Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
11918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
181Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52212.09.2026, 21:42