Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Թուրքիայում կձերբակալվի ավելի քան 130 շինարար

Թուրքիայում կձերբակալվի ավելի քան 130 շինարար
630
Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 15:48

Թուրքիան ձերբակալության որոշում է կայացրել շինարարական ընկերությունների 131 աշխատակցի նկատմամբ, ովքեր մեղավոր են հզոր երկրաշարժից փլուզված տների կառուցման համար. հայտնում է Associated Press-ը (AP):

«Թուրքիայի արդարադատության նախարարությունը ընդգծել է, որ արդարադատությունը կհասնի շենքերի փլուզման բոլոր մեղավորներին: Նշվում է, որ դատախազներն արդեն սկսել են նմուշներ հավաքել այն նյութերից, որոնցից կառուցվել են փլուզված շենքերից մի քանիսը», - հայտնում է AP-ն: