ԱՄՆ Քոնգրեսը հայտարարել է, որ իրենք շարունակելու են օգնություն ցուցաբերել Կիևին
![]() 504 Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 21:30 ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄաքՔոլը վստահ է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային, չնայած այս շաբաթ իր մի խումբ կուսակիցների կողմից ներկայացված՝ Կիևին ռազմական և ֆինանսական աջակցության դադարեցման մասին բանաձևին։ «Մենք ձախ և աջ եզրերում խմբավորումներ ունենք, որոնք չեն աջակցում Ուկրաինային»,- խոստովանել է Մաքքալը՝ ի պատասխան հանրապետական խմբի կողմից ներկայացված բանաձևը մեկնաբանելու խնդրանքի։ Նրա խոսքով, նման նախաձեռնություններին ի պատասխան՝ պետք է կասկածող օրենսդիրներին բացատրել, թե «ուր են գնում Կիևին օգնելու համար հատկացված գումարները», ինչպես նաև «բացատրել, թե ինչու է Ուկրաինան այդքան կարևոր»։ «Կարծում եմ, որ մենք այս հարցի շուրջ քննարկումներ կունենանք, բայց ես դեռևս մեծ վստահություն ունեմ, որ մենք կտրամադրենք նրանց անհրաժեշտ օգնությունը: Եվ ես կցանկանայի, որ այն ավելի արագ գա, որպեսզի նրանք կարողանան ավելի արագ հաղթել»,- ավելացրել է ՄաքՔոլը: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
