Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է Սիրիայում և Թուրքիայում զոհված հայերի թիվը

Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է Սիրիայում և Թուրքիայում զոհված հայերի թիվը
916
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 15:18

«Երկրաշարժի հետևանքով զոհեր ունենք ինչպես թուրքահայ համայնքում, այնպես էլ՝ սիրիահայ: Հալեպում ունենք 2 զոհ՝ մայր և որդի են, Մալաթիայում՝ Թուրքիայում՝ 4 զոհ, Ալեքսանդրետում՝ Իսկենդերունում ընտանիք է զոհվել՝ 4 անդամներով, Անտիոքում՝ Անթաքիայում ունենք 1 զոհ, Տիգրանակերտում՝ Դիարբեքիրում երգչուհի Զիլան Տիգրիսն է մահացել, Ադիյամանում ունենք 1 զոհ, որն էքսկուրսավար էր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: Նա նշել է, որ կան նաև վիրավորներ, որոնց մի մասը բուժում է ստանում, մյուսների վնասվածքները թեթև են: