Թուրքիայում շարունակվում են անբարեխիղճ կառուցապատողների ձերբակալությունները
![]() 739 Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 19:30 Թուրքիայում շարունակվում են հետաքննությունները անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին։ 134 կասկածյալի նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Նրանցից երեքը ձերբակալվել են, ևս մի քանիսը տնային կալանքի տակ են։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազիանթեփում ձերբակալվել է «Փամուքօղլու» ընկերության ինժեներ 62-ամյա Ա.Գ.-ն՝ նրա կառուցած շենքում14 մարդ է մահացել։ Տղամարդն արդեն բերման է ենթարկվել։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներում օգտագործվել է անորակ բետոն։ Ավելի ուշ Ստամբուլում ձերբակալվել է կապալառու Իբրահիմ Մուստաֆա Ունջուօղլուն։ Նա մեղադրվում է Գազիանթեփում կառուցված շենքի շինարարության մեջ թույլատրված անփութության մեջ, որտեղ 9 մարդ է մահացել։ Իսկ Յավուզն ու Սևիլայ Քարաքուշը ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկիր փախչելու փորձի ժամանակ. Ադըյամանում փլուզվել են նրանց կառուցած շենքերը։ «134 կասկածյալի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են, յոթը՝ կալանավորվել։ Տնային կալանքի տակ է գտնվում 7 կասկածյալ։ 114 հոգու նկատմամբ կալանավորման գործընթացը շարունակվում է. 2 կապալառու բռնվել են արտերկիր փախչելիս»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Անթաքիայում Cihan İnşaat-ի սեփականատեր Օմար Ջիհանը հետախուզման մեջ է. նրա կառուցած Tower բնակարանում տասնյակ մարդիկ են մահացել։ Պարզվել է, որ Ջիհանի դեմ ավելի վաղ 51 հայց է ներկայացվել, սակայն բոլորն էլ անտեսվել են։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
