Արցախում 13 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար: Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 և Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Հարությունագոմեր համայնքներում գործող 1-ական առևտրային օբյեկտներ շահագործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Արձանագրված բոլոր դեպքերում առևտրային օբյեկտներում բացակայել են ապրանքատեսակների ձեռքբերումն հիմնավորող փաստաթղթերը: Գնագոյացումը վերահսկելու և բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ առանց հիմնավորող փաստաթղթերի և բարձր գներով ապրանքների իրացումից:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
144Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
305Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
27806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
46204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
44104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
43204.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
40604.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
37303.11.2026, 15:42