Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ֆրանսիայի դիրքորոշումը՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին

Ֆրանսիայի դիրքորոշումը՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին
364
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 19:42

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ երկրաշարժերից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցավ հայտարարել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: