Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Պատերազմը Պուտինի պլանով չի ընթանում. Ուկրաինան ունի հնարավորություն. Փենթագոնի ղեկավար

Պատերազմը Պուտինի պլանով չի ընթանում. Ուկրաինան ունի հնարավորություն. Փենթագոնի ղեկավար
1171
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 20:54

Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինան «իրական շանսեր» ունի ռազմաճակատում նախաձեռնություն վերցնելու համար։

«Կարծում եմ, որ նրանք լավ հնարավորություններ ունեն ռազմի դաշտում բավականին մեծ փոփոխություններ անելու և նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար»,- լրագրողներին ասել է Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:
Օսթինի խոսքով՝ ՆԱՏՕ-ի տրամադրած յուրաքանչյուր համակարգի համար ուկրաինական զորքերը կվերապատրաստվեն։

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարն ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից գրեթե մեկ տարի անց իրադարձություններն ընդհանրապես չեն զարգանում այնպես, ինչպես պլանավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ՆԱՏՕ-ն ավելի միասնական ու անսասան է, քան նախկինում էր»,- ընդգծել է նախարարը։

Օսթինի խոսքով՝ Ռուսաստանը ռազմաճակատ է ուղարկում մեծ թվով նոր ժամկետային զինծառայողների, որոնք վատ պատրաստված են և տեխնիկապես վատ զինված։ «Դրա համար էլ Ռուսաստանը այդքան մեծ կորուստներ ունի»,- պարզաբանել է նա։