Լրացուցիչ գումար կհատկացվի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների համար

2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը:
Հայ կինոյի 100-ամյակի, ինչպես նաև հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ հրատարակվել է մեծանուն ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն արդեն իսկ տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում:
2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում: Հաստատված միջոցառումների ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ նախագծեր՝ գիտաժողովներից, հրատարակություններից ու կրթական ծրագրերից սկսած՝ մինչև ցուցահանդեսներ, միջազգային կինոփառատոններ և մասնակցություն առաջատար միջազգային կինոշուկաներին:
Ծրագրի շրջանակում հայկական դասական և ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Ցուցադրությունները, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու դպրոցականներ և հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ուղեկցվելու են քննարկումներով:
«Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաների համար դասավանդվելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ՝ ապահովելով նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական:
Նախագծերին մասնակցություն են ունենալու նաև միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչներ՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, քննադատներ և այլք:

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
10918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
177Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
111015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52012.09.2026, 21:42