Ի՞նչ յուրահատկություն ունի Անիի կամուրջը

Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր բնական սահման հանդիսացող Ախուրյան գետի վրա դեռ Բագրատունիների թագավորության օրոք 10-11-րդ դարերում բազմաթիվ կամուրջներ են կառուցվել, որոնք վկայում են կառուցողների մեծ վարպետության և դարաշրջանի ճարտարագիտական մտքի բարձր մակարդակի մասին։ Այդ կամուրջներից հատկապես ամենամեծը, որը հայտնի է Անիի կամուրջ անվամբ, ունեցել է յուրհատակուկ դեր և կառուցվածք․ այն ոչ միայն կառուցվել է որպես գետի երկու ափերը կապող ճանապարհ, այլ նաև հանդիսացել է քաղաքի պաշտպանական համակարգի մի մասը։ Մոտ 30 մետր թռիչք ունեցող կամուրջն ափամերձ երկու հատվածներում ունեցել է փայտե շարժական հատվածներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի էր ետ քաշել՝ այդպիսով կամուրջը դարձնելով անանցանելի։ Կամուրջը երկու կողմերում ունեցել է նաև կրկնահարկ աշտարակներ, որոնց դարպասները անհրաժեշտության դեպքում փակվում էին։ Մասնագետների կարծիքով, այդ աշտարակներում էին տեղավորվում կամրջի պահակները և մաքսատան աշխատողները, որոնք վաճառականներից գանձում էին համապատասխան վարձ կամրջով անցնելու կամ քաղաք ապրանք մտցնելու համար։ Այսպիսով, ստացվում է, որ Անիի կամուրջը կարևոր դեր է կատարել քաղաքի պաշտպանական համակարգում։ Նրա վրա խնդիր էր դրվում ծառայել ոչ միայն որպես կամրջային անցում քաղաք մտնող ճանապարհի վրա, այլ անհրաժեշտության դեպքում փակել այդ անցումը՝ երթևեկելի մասերի փայտյա հատվածները ուղղակի հավաքելու և դարպասները փակելու միջոցով, ինչի արդյունքում աջ և ձախ ափերն անջատվում էին միմյանցից։
Կամուրջը ներկայում ավերակ է։
Ինչպես այսօր հայտնի դարձավ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի միջև՝ համատեղ ուժերով կամուրջը վերականգնելու վերաբերյալ, ինչը տեղի ունենում երկու երկրների միջև մոտ 35 տարի բացակայող դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու գործընթացի շրջանակներում։

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
10918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
177Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
111015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52012.09.2026, 21:42