Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Փաշինյանը և Իրաքի վարչապետը որոշել են կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Փաշինյանը և Իրաքի վարչապետը որոշել են կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ
323
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 19:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:

Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:

Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: