Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել
827
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 18:36

Բաքվի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության գնդի զինծառայող Նուրլան Իգորևիչ Մադաթովը ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։

Զինվորական դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացված տեղեկատվության հիման վրա Բաքվի զինվորական դատախազության աշխատակիցները դեպքի վայրն ու զինծառայողի դիակը զննել են, որպես իրեղեն ապացույց առգրավել գործի համար կարևոր իրեր։

Բաքվի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելը), հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական միջոցառումներ։ Կատարվում է նախաքննություն