Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր
242
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 19:18

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները՝ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ։
Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետարանը։ Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը: