Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել փլատակների տակից

Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել փլատակների տակից
759
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 19:42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ավելի քան 114 834 մարդ է փլատակների տակից փրկվել երկրաշարժերից հետո. РБК-ի փոխանցմամբ հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ զոհերի թիվը գերազանցել է 41,1 հազարը։ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են Թուրքիայի բոլոր նահանգներում, բացառությամբ Հաթայ նահանգի։ Այնտեղ 15 շենքերի փլատակների տակ ողջ մնացածներին են փնտրում։

Երկրաշարժերի հետևանքով 118.000 բնակելի շենք է ավերվել կամ լրջորեն վնասվել և ենթակա է քանդման: Ժամանակավոր կացարան է հատկացրել 684 հազար քաղաքացու։