Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ չորս տեսուչ է ձերբակալվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:
Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդների օգտին ապօրինի անգործության՝ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար, վերջիններից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով 20.02.2023թ.-ին ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
134Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
289Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
26906.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
45204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
43704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
42704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
40204.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
36903.11.2026, 15:42