Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին»․ Բորել

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին»․ Բորել
398
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 21:54

«Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։ Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,-Թվիթերում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ՀՀ ուղարկված ԵՄ քաղաքացիական առաքելությանը: