Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակից ոստիկաններն ազատվել են պաշտոններից

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակից ոստիկաններն ազատվել են պաշտոններից
760
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 15:36

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:
Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»:

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան