Նոր գիրք՝ Արցախի Խաչենի երկրամասի հուշարձանների մասին

Օրերս լույս է տեսել հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանի՝ «Միջնադարյան հուշարձանների ուսումնասիրությունը Խաչենի իշխանության տարածքում» գիրքը։ Գիրքը նվիրված է Խաչենի իշխանության տարածքի միջնադարյան հուշարձանների ուսումնասիրության պատմությանը։ Հեղինակը պատմական տարբեր վիմագրերի հիման վրա ամբողջացրել է խնդրին վերաբերող բոլոր նյութերը, ինչպես հայ, այնպես էլ օտար հետազոտողների աշխատանքները։ Առանձին բաժնով ներկայացված են նաև քննարկվող երկրամասի միջնադարյան հուշարձանների պեղումների համառոտ արդյունքները։
Գիրքը հատկապես արժեքավոր է 2020 թվականի Արցախյան պատերազմի համատեքստում, քանի որ տարածքային մեծ կորուստների հետ մեկտեղ, թշնամու հսկողության տակ անցան հազարավոր հուշարձաններ, որոնք փաստում են հայի դարավոր ներկայությունը Արցախի տվյալ երկրամասում։ Ինչպես առաջաբանում նշում է հեղինակը․ «Գաղտնիք չէ, որ մեր օրերում ադրբեջանցիները ամեն կերպ փորձում են նենգափոխել պատմական իրողությունները, մշակութային ժառանգությունը օտարել այն ստեղծած ժողովրդից։ Այս համատեքստում Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործը եղել և մնում է օրակարգային և հրամայական»։
Հետազոտության աշխարհագրական սահմաններն ընդգրկում են Խաչենի իշխանության տարածքը, որը ներառում է Մեծ Հայքի Արցախ նահանգի մեծագույն մասը, իսկ քննվող հուշարձանները հիմնականում կառուցվել են 11-14-րդ դարերում, երբ Խաչենի եռաճյուղ իշխանությունը բռնեց իր հզորացման ուղին՝ կարևոր դերակատարում ստանձնելով և քաղաքական, և մշակութային գործընթացներում։
Գրքում ներկայացված են Դադիվանքի, Հանդաբերդի, Ս․ Եղիշեի, Չարեքտարի և մի շարք այլ վանքերի ուսումնասիրության և հնագիտական աշխատանքների պատմությունը։

Գիրքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։
Գիրքը լույս է տեսել «Երկիր և Մշակույթ» համազգային կազմակերպության հովանավորությամբ։

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
10918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
177Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
111015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52012.09.2026, 21:42