Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Վարդենյանց լեռնանցքում բուք է, Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին՝ մառախուղ

Վարդենյանց լեռնանցքում բուք է, Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին՝ մառախուղ
189
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 10:06

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։

Գեղարքունիքի մարզի և Գորայք-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։