Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ՔՊ պատգամավորների օգնականները հունվարին պարգևավճար չեն ստացել․ պարզաբանում

ՔՊ պատգամավորների օգնականները հունվարին պարգևավճար չեն ստացել․ պարզաբանում
230
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 11:48

Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։

««Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգևավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգևավճար չեն ստացել:

Տեղեկացնում ենք նաև, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաև պարգևավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:

Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն»: