Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
237
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 14:36

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման:

Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն: