Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ ընդունելության է արժանանում Միացյալ Թագավորությունում
![]() 586 Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 03:06 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը Միացյալ Թագավորությունում։ Արդեն իսկ կայացել է 7 համերգ. նվագախումբը կիրականացնի ևս 3 համերգ, որոնք կեզրափակվեն փետրվարի 24-ին, Լոնդոնի հեղինակավոր «Քադոգան» համերգասրահում։ Նշենք, որ համերգի տոմսերը սպառվել են շաբաթներ առաջ, ինչը խոսում է հայկական մշակույթի և հայ կատարողական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. Մեծ Բրիտանիայում ներկայացվող համերգային ծրագրերում առանցքային տեղ ունեն Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելության են արժանանում Միացյալ Թագավորության խստապահանջ ունկնդրի կողմից։ Ուշագրավ է, որ հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը հնչում է բրիտանացի հայտնի ջութակահար Ջենիֆեր Փայքի կատարմամբ, որն այս կոնցերտը սովորել է հենց Միացյալ Թագավորությունում կայանալիք համերգային հյուրախաղերին ներկայացնելու նպատակով։ Լեփ-լեցուն դահլիճներում նվագախմբի կատարումներն ուղեկցվում են ծափողջույններով, ինչը նվագախմբի կատարողական բարձր վարպետության վկայությունն է։ Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Տպագրվել են նաև տեղեկատվական թերթիկներ՝ ներկայացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք համերգներից առաջ բաժանվում են ունկնդրին՝ այս ձևաչափով ևս ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր մյուս հյուրախաղերի ընթացքում նույնպես աշխարհի տարբեր ծայրերում կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդպիսով նշանավորելով հայ մեծ երախտավորի 120-ամյա հոբելյանը և հանրահռչակելով նրա երաժշտական ժառանգությունը։ Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատ հովանավորներ և բարեգործական կազմակերպություններ: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |
«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
18104:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
257Երեկ, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
47617.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
52616.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
27615.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
67615.09.2025, 01:30«Դուք էդքան փողամեռ ու պալատակա՞ն եք». Արթուր Հայրապետյան
49115.09.2025, 01:24Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը
34814.09.2025, 22:30