ԱՄՆ-ում ու Կանադայում հյուրախաղերին ընդառաջ՝ «Նաղաշ» անսամբլը հանդես կգա Երևանում

ԱՄՆ-ում ու Կանադայում հյուրախաղերին ընդառաջ՝ «Նաղաշ» անսամբլը համերգով հանդես կգա Երևանում։ Այն տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգին անսամբլը կներկայացնի իր «Երգեր պանդխտության» շարքը։
Կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հիմնած անսամբլը միավորում է հայկական ժողովրդական երգի ոգեղենությունը նոր դասական երաժշտության և ժամանակակից հետմինիմալիզմի, ռոքի և ջազի էներգիայի հետ:
«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։
«Նաղաշ» անսամբլի կազմում հանդես են գալիս Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո),
Տաթևիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Հարություն Չքոլյանը (դուդուկ, շվի, պկու), Արամայիս Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը, (դհոլ, դափ), Ջոն Հոդյանը (կոմպոզիտոր, դաշնամուր)։
Նշենք, որ անսամբլի շրջագայության շրջանակում նախատեսված են համերգներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դեթրոյթում, Սան Ֆրանցիսկոյում, Մոնրեալում, Վաշինգտոնում և այլ քաղաքներում։


«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
10918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
177Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
111015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52012.09.2026, 21:42