Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

Լյուքսեմբուրգը Հայաստանում նշանակում է ոչ ռեզիդենտ դեսպան: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը դա լավ հնարավորություն համարեց՝ փորձելու համար ավելացնել երկու երկրների հարաբերությունների ինտենսիվությունը:
«Մենք որոշել ենք ձեր երկրում նշանակել ոչ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան Ալեն դե Մյուսերին»,- ասաց Ժան Ասելբորնը:
Նախարարի խոսքով՝ դեսպանի հայրը ևս դեսպան է եղել, և նա փոքր տարիքում իր հոր հետ եղել է Հայաստանում:
Նախարարը հույս հայտնեց, որ Լյուքսեմբուրգի դեսպանը և Հայաստանի դեսպանը (նստավայրը՝ Հաագա) միասին կամրապնդեն ու կմեծացնեն տնտեսական հարաբերությունները երկրների միջև:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
132Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
284Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
26706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
45004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
43604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
42604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
40104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
36803.11.2026, 15:42