Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը

Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը
656
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 19:42

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի (Բերձորի միջանցք) ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանն ընդունել է միջանկյալ որոշում, համաձայն որի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։ Դատարանի որոշման մեջ ասվում է. «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։
Դատարանը համարում է, որ սննդամթերքի, դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար»։