«Սա չափազանց կարևոր որոշում է». Նիկոլ Փաշինյան
![]() 756 Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 11:12 Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հաագայի դատարանի երեկվա որոշմանը. «Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ-իրավաբաններն անդրադարձել են, ես կուզեմ անդրադառնալ որոշման քաղաքական նշանակությանը: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը: Երկրորդ, դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը՝ միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և Ադրբեջանին պարտավորեցրեց բացել այն: Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո ու Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցմերի և բեռների երթևեկության անվտանգությունը»: Վարչապետի խոսքով՝ դատարանն արձանագրեց նաև Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
