Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արցախի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել
303
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 17:36

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում: