Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Պայթել է փայտով վառվող կաթսան, հայտնաբերվել է տան 37-ամյա բնակչի դին. մանրամասներ

Պայթել է փայտով վառվող կաթսան, հայտնաբերվել է տան 37-ամյա բնակչի դին. մանրամասներ
295
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 15:36

Փետրվարի 26-ին, ժամը 11։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է որ, Գեղարքունիք գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել փայտով վառվող կաթսայի պայթյուն․ փլուզվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատերը՝ մոտ 10 քմ։ Ներսում հայտնաբերվել է տան բնակիչ Ե․ Մ․-ի (ծնված 1986 թ․) դին: