Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են». Ավ. Իշխանյան

«Սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են». Ավ. Իշխանյան
258
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 17:30

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Քիչ առաջ լսեցի քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդայանի ելույթը ԵԱՀԿ վեհաժողովում։ Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են լսել և ըստ այդմ վերաբերում Հայաստանին և ներեցեք՝ ողջ հայ ժողովրդին։ Այո՛, ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմաններին։ Այդ ողորմելին լացակումած բարբաջում է, թե իրեն որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ժառանգվել է Ղարաբաղի խնդիրը և ինքը չի ցանկանում այն թողնել հաջորդ սերնդին։ Այսինքն, սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են և սրա ասածը կոչ է, Ադրբեջանին հայաթափել Արցախը, որ ինքն ու իր նման ողորմելիների սերունդները այլևս դարդ ու ցավ չունենան։ Դուք, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանցիների սերունդները այլևս դարդ ու ցավ չեն ունենա, եթե ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը հայաթափեն, այդ թվում ձեզ ու ձեր սերունդներին բնաջնջելով»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան